Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Վրաստանի ապագան կախված է Ուկրաինայի պատերազմի արդյունքից». Ղարիբաշվիլի

830
Երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ., 20:36
«Վրաստանի ապագան կախված է Ուկրաինայի պատերազմի արդյունքից». Ղարիբաշվիլի

Ուկրաինայի պատերազմի ելքը կորոշի Վրաստանի ապագան, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։

«Ուկրաինայում պատերազմի ավարտը մեծ նշանակություն ունի բոլորի համար, պատերազմի արդյունքներից է կախված ողջ աշխարհի, այդ թվում՝ Վրաստանի ապագան։ Ուստի շատ կարևոր է, թե ժամանակակից աշխարհն ինչպես կարձագանքի Եվրոպայի առջև ծառացած այս մարտահրավերին»,- ասել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը Եվրոպայի հետ է, իսկ Վրաստանն ընդհանուր արժեքներ ունի Եվրոպայի հետ։