ԵՄ-ն չկարողացավ համաձայնության գալ. անդամ երկրներից մեկն արգելափակեց ռուսական նավթի էմբարգոն
2605
Կիրակի, 08 մայիսի, 2022 թ., 20:48
![]() ԵՄ անդամ 27 երկրների ներկայացուցիչները մայիսի 8-ին կայացած հանդիպմանը չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ վեցերորդ փաթեթի շուրջ, գրում է Bloomberg-ը։ Հունգարիան դեռևս հրաժարվում է աջակցել ռուսական նավթի գնման էմբարգոյին, իսկ պատժամիջոցների փաթեթի ընդունման համար անհրաժեշտ է, որ այն հաստատվի ԵՄ բոլոր երկրների կողմից։ Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ն ավելի վաղ առաջարկել էր Հունգարիային, Չեխիային և Սլովակիային թույլատրել մինչև 2024 թվականը շարունակել նավթ գնել Ռուսաստանից, Հունգարիայի իշխանությունները կարծում են, որ դա բավարար չէ, քանի որ երկրին լրացուցիչ ֆինանսավորում կպահանջվի մատակարարումների այլ աղբյուրների վերակողմնորոշման համար: Պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ բանակցությունները կշարունակվեն մոտ ապագայում։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
