ԱՄՆ առաջին տիկինն այցելել է Ուկրաինա
![]() ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը կիրակի, նախապես չհայտարարված այցով, մեկնել է Արևմտյան Ուկրաինա՝ Մայրության օրվա կապակցությամբ անակնկալ հանդիպում անցկացնելով երկրի առաջին տիկնոջ՝ Օլենա Զելենսկայի հետ։ Բայդենը ճանապարհորդել է գաղտնիության քողի տակ: «Ես ուզում էի գալ Մայրության օրը,- ասել է Բայդենը Զելենսկայային,- ես կարծում էի, որ կարևոր է ցույց տալ ուկրաինացի ժողովրդին, որ այս դաժան պատերազմը պետք է դադարեցվի, և որ Միացյալ Նահանգների ժողովուրդը կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին»: Առաջին տիկինը մեկնել է Ուժգորոդ քաղաք, որտեղ սլովակական սահմանակից գյուղից մեքենայով կարելի է հասնել 10 րոպեում: Նա մոտ երկու ժամ է անցկացրել Ուկրաինայում։ Երկու առաջին տիկնայք նախ հանդիպել են մի փոքրիկ դասարանում՝ դասասեղանի մոտ նստելով դեմ-դիմաց ու զրուցելով լրագրողների առջև՝ նախքան առանձին հանդիպելը: Վլադիմիր Զելենսկին և նրանց երեխաները գտնվում են գաղտնի վայրում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06


