Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ պայմանավորվածություն է ունեցել. ի՞նչ պետք է լիներ նիստի օրը. «Ժողովուրդ»

897
Շաբաթ, 07 մայիսի, 2022 թ., 09:00
Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ պայմանավորվածություն է ունեցել. ի՞նչ պետք է լիներ նիստի օրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող քաղաքական թիմը՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, Ազգային Ժողով-Կառավարություն վերջին հարցուպատասխանից առաջ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում է ունեցել ու որոշել՝ ինչպես պետք է վարվեն, եթե խորհրդարանական ընդդիմությունն Ազգային ժողով գնա:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականներին Փաշինյանը հրահանգել է որևէ կերպ չարձագանքել, «ռեպլիկներ» ու «քոմենթներ» չթողնել դեպի իրենց կողմ եկող՝ ընդդիմադիրների քննադատություններին՝ ընդհուպ վիրավորանքներին: Տեղեկացանք նաև, որ եթե հանկարծ ընդդիմադիրները «Զարթի՛ր, լաո» երգը երգեն, ապա ՔՊ-ական պատգամավորները ոտքի էին կանգնելու ու ծափ տան նրանց երգին: Այդպես նրանք որոշել էին կրքեր չլարել և հավաքված քաղաքացիներին առավել չբարկացնել: Բայց ինչպես տեսանք, մեծամասնության պատգամավորները Փաշինյանի ելույթին ծափ տվեցին ու «Հայաստան» վանկարկեցին՝ այդպես էլ չհստակեցնելով՝ «Հայաստան» խմբակցության, թե Հայաստանի Հանրապետության անունն են վանկարկում»:

Մանրամասները՝ թերթի համարում: