Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Փախնողներին գնացեք ձեր շրջապատում փնտրեք»․ Տիգրան Աբրահամյան

468
Ուրբաթ, 06 մայիսի, 2022 թ., 20:18
«Փախնողներին գնացեք ձեր շրջապատում փնտրեք»․ Տիգրան Աբրահամյան

«Ազգային ժողովում քննարկվել է եռամսյա հավաքներին բերման ենթարկված մեր ընկերներին ներգրավելու հարցը»,- այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս համատեքստում ԱԺ պաշտապանության հանձնաժողովի նախագահը նաև ենթադրել է, որ այստեղ հավաքվող մեր հայրենակիցներից շատերը, առհասարակ, կա՛մ խուսափել են ժամկետային ծառայությունից, կա՛մ եռամսյա հավաքներից։ Ոստիկանությանը, ՊՆ-ին հանձնարարություններ է տվել ստուգելու, թե այստեղ հավաքված մարդիկ արդյոք խուսափել են ծառայությունից եռամսյա հավաքներից»,- նշեց նա։

«Ես ուզում եմ մեր բոլորի անունից այստեղից ասել՝ փախնողներին գնացեք ձեր շրջապատում փնտրեք»,- հայտարարեց Աբրահամյանը։