Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Անդրանիկ Քոչարյանը պետք է հեռացվի պաշտոնից». Սուրեն Սուրենյանց

732
Ուրբաթ, 06 մայիսի, 2022 թ., 10:48
«Անդրանիկ Քոչարյանը պետք է հեռացվի պաշտոնից». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Անդրանիկ Քոչարյանը պետք է հեռացվի պաշտոնից
Անհնազանդության տարբեր ակցիաներից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներին սահման ուղարկել, առաջարկում է Պաշտպանության անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:
«Լավ կլինի, որ այդ ակցիաներն ավարտվեն մեր մոբիլիզացիոն ռեսուրսի ավելացմամբ: Բերման ենթարկվածների մեջ մենք Հայաստանի քաղաքացուն ենք ուզում տեսնել, որը բանակի հարցում պետք է իր մասնակցությունը ունենա, եթե քաղաքական խնդիրը ձևակերպված է՝ Արցախի և Հայաստանի անվտանգությունը»,- ասել է ​Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
✓ Անդրանիկ Քոչարյանն ամբողջովին կորցրել է քաղաքական ադեկվատությունը, ինչի խոսուն վկայությունն է այս հայտարարությունը։
✓ Սույն հայտարարությունը քաղաքական հետապնդման կամ «վհուկների որսի» ակնհայտ դրսևորում է, ընդ որում՝ փորձ է արվում այդ հետապնդումն իրականացնել Ոստիկանության, ԱԱԾ-ի, ՊՆ-ի, ԶՈւ Գլխավոր շտաբի միջոցով։
✓ Սույն նախաձեռնությունն ամբողջովին հեղինակազրկում է ԶՈւ-երը, որովհետև այն համարելը փաստորեն համարվում է պատիժ ընդդիմադիր ակցիաներին մասնակցող երիտասարդների համար։
✓ ՔՊ-ից պահանջում եմ՝ հրապարակային հայտարարությամբ դատապարտել Քոչարյանի հայտարարությունը ու նախաձեռնել նրա հետկանչը ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
✓ Հակառակ պարագայում՝ պետք է արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանը գործում է Նիկոլ Փաշինյանի ուղղակի ցուցումով»։