Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ը 387 միլիոն դոլարի հավելյալ մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինային

1956
Հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ., 23:42
ԱՄՆ-ը 387 միլիոն դոլարի հավելյալ մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինային

Միացյալ Նահանգները 387 միլիոն դոլարի հավելյալ մարդասիրական օգնություն է տրամադրում Ուկրաինային, հինգշաբթի ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Այսօր Միացյալ Նահանգները հայտարարում է Ուկրաինային 387 միլիոն դոլար հավելյալ մարդասիրական օգնության տրամադրման մասին»,- ասել է Փրայսը հերթական ճեպազրույցի ժամանակ։ Այս օգնությունը, ինչպես նշվում է, կուղարկվի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով։