Evraz-ը հայտնվել է Լոնդոնի «սև ցուցակում». ամենամեծ բաժնետերն Աբրամովիչն է
2596
Հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ., 21:48
![]() Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական Evraz ընկերության դեմ, հայտնում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կայքը։ «Մետալուրգիական և լեռնահանքային ընկերությունը գործում է Ռուսաստանի կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերություններում»,- բացատրել են գերատեսչությունում՝ հավելելով, որ Evraz-ն արտադրում է Ռուսաստանում բոլոր երկաթուղային անիվների 28%-ը և ռելսերի 97%-ը, մեկնաբանում է РБК-ն բրիտանական ԱԳՆ-ի հայտարարությունը։ «Սա կենսական նշանակություն ունի, քանի որ Ռուսաստանն օգտագործում է երկաթուղին՝ ռազմական պաշարները և զորքերն Ուկրաինայի առաջնագիծ տեղափոխելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ընկերության ամենամեծ, բայց ոչ վերահսկիչ բաժնետերը Ռոման Աբրամովիչն է, որն ունի 28,64%: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
