ԵՄ-ն 200 միլիոն եվրո է հատկացնում Ուկրաինայի ներքին տեղահանվածներին
2037
Հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ., 19:30
![]() Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոմիությունը պատրաստ է 200 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային՝ ներքին տեղահանվածներին աջակցելու համար։ Այս մասին ԵՀ նախագահը հայտնել է Twitter-ում։ Ֆոն դեր Լեյենը նաև հիշեցրել է, որ լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ԵՄ երկրները Ուկրաինային տրամադրել են 4 միլիարդ դոլար տնտեսական աջակցություն և ևս 3,5 միլիարդ եվրո՝ պատերազմի պատճառով ԵՄ երկրներ մեկնած ուկրաինացիներին օգնելու համար։ «Մենք ուրախ ենք հայտարարել ԵՄ 200 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության մասին Ուկրաինայի դոնորների համաժողովում: Այս նոր խոստումով մենք Ուկրաինայի ժողովրդին ասում ենք՝ ձեր պայքարը մեր կռիվն է։ Մենք ձեզ հետ ենք… Հուսով եմ, որ շատերը կհետևեն մեր օրինակին»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
