Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ռուսաստանը մոտ օրերս Մոլդովա ներխուժելու հստակ պլան ունի. #Channel24

849
Հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ., 18:18
Ռուսաստանը մոտ օրերս Մոլդովա ներխուժելու հստակ պլան ունի. #Channel24

Ռուսաստանը Մոլդովա ներխուժելու հստակ ծրագիր է մշակել. ներխուժման ամսաթիվը կարող է լինել մայիսի 9-ը կամ առաջիկա օրերից մեկը, իսկ առիթը՝ Ռուսաստանի կողմից Մերձդնեստրի անկախության ճանաչումը։ Այս մասին հայտնում է Channel 24-ը՝ հղում անելով հակահետախուզության աղբյուրներին։

Նշվում է, որ ռուսական զորքերի հավանական հաջողությունը կհանգեցնի հարավ-արևմտյան ուղղությամբ երկրորդ ճակատին։

«Երկրորդ ճակատի բացումը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն կներգրավի Ուկրաինայի զինված ուժերի մարդկային ռեզերվները և սարքավորումները: Ավելին, հակահետախուզության պաշտոնյաները հայտարարեցին, որ ռուսական զորքերի ներկայությունն այս տարածաշրջանում ապակայունացնելու է քաղաքական իրավիճակը Բալկաններում»,- ասվում է հրապարակման մեջ։
Ուկրաինական հակահետախուզության աշխատակիցների խոսքով՝ Ռուսաստանը նախատեսում է Մերձդնեստրում օդադեսանտային վայրէջք կատարել Իլ-76 ինքնաթիռներով և ուղղաթիռներով։ Միաժամանակ, օկուպացված Ղրիմից թռչելու են ինքնաթիռներ ու ուղղաթիռներ։

Բացի այդ, զավթիչները կարող են փորձել զորքեր իջեցնել Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի և Սարացկի շրջաններում, իսկ հետո ներխուժել Մերձդնեստր»,- հայտնում է աղբյուրը: