Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Անկլավների հարցում երկու կողմն էլ լուռ է»․ Արմեն Գրիգորյան

790
Հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ., 13:00
«Անկլավների հարցում երկու կողմն էլ լուռ է»․ Արմեն Գրիգորյան

«Անհասկանալի են ընդդիմության պնդումները, որ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ մեծ աղերս չունի։ Մինչև էս պահն անկլավների հարց չի բարձրացվել։ Քանի որ երկու կողմերում էլ անկլավներ կան, երկու կողմն էլ լուռ է էս հարցում»,- նշեց Գրիգորյանը։

«Հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որ Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին»,- նկատեց նա։