«Բռնապետ՝ հիմար բանակով». Բայդենը՝ Պուտինի հասցեին
«Հիմար բանակով բռնապետ», այսպիսն է, ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին Բայդենն ասել է Ալաբամայի պաշտպանական գործարան կատարած այցի ժամանակ, որտեղ, մասնավորապես, արտադրվում են Javelin հակատանկային հրթիռներ, որոնք ԱՄՆ-ն մատակարարում է Ուկրաինային։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է գործարանում աշխատող ամերիկացիների հատուկ դերը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պայքարում։ «Դուք թույլ եք տալիս ուկրաինացիներին պաշտպանվել: Եվ, անկեղծ ասած, շատ դեպքերում նրանք ծաղրում են ռուս զինվորականներին: Պատմությունը մեզ ցույց է տվել, որ եթե մենք չենք կանգնեցնում բռնապետերին, նրանք շարունակում են գրոհել, և նրանց իշխանության ախորժակը շարունակում է աճել»: Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Արևմուտքին դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային։ Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ «երկխոսության» համար, սակայն մեղադրել է Կիևին «լուրջ աշխատանքի պատրաստ չլինելու մեջ»։ |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00