Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Հռոմի պապը սպասում է Պուտինի հետ հանդիպման առաջարկի պատասխանին

1742
Երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ., 14:00
Հռոմի պապը սպասում է Պուտինի հետ հանդիպման առաջարկի պատասխանին

Վատիկանը մարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում հանդիպելու առաջարկ էր ուղարկել, սակայն դեռ պատասխան չի ստացել։ Այս մասին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։

«Մենք դեռ պատասխան չենք ստացել և շարունակում ենք պնդել հանդիպման մասին, թեև ես մտավախություն ունեմ, որ Պուտինը չի կարող և չի ցանկանում այդ հանդիպումն անցկացնել»,- ասել է նա: