Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հունգարիան գիտեր ՌԴ ծրագրերի մասին և ցանկանում էր գրավել Ուկրաինայի մի մասը». Կիև

897
Երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ., 00:18
«Հունգարիան գիտեր ՌԴ ծրագրերի մասին և ցանկանում էր գրավել Ուկրաինայի մի մասը». Կիև

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը կտրուկ քննադատել է Հունգարիայի դիրքորոշումն Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի կապակցությամբ։ Այս մասին նա հայտարարել է հեռուստամարաթոնի եթերում։

Դանիլովը կարծում է, որ Հունգարիայի իշխանություններն իմացել են Ուկրաինայի դեմ ագրեսիայի նախապատրաստման մասին։ Ավելին, նրանք ունեին իրենց տարածքային շահը, համոզված է նա։

«Նույն Հունգարիան, որը բացահայտ հայտարարում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության մասին։ Ավելին, նրան Պուտինը զգուշացրել է, որ մեր երկրի վրա հարձակում է լինելու։ Դուք տեսաք նրա դիրքորոշումը: Նա հավատում էր, որ կարող է տարածքի մի մասը վերցնել։ Դե, կտեսնենք, թե ինչ հետևանքներ կլինեն այս երկրի համար այս պատերազմի արդյունքում»,- ասել է ԱԽ քարտուղարը։