Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Եթե Նիկոլը հեռանա, ուրեմն այդպես է պլանավորված». Վարուժան Ավետիսյան

792
Երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ., 14:36
«Եթե Նիկոլը հեռանա, ուրեմն այդպես է պլանավորված». Վարուժան Ավետիսյան

ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրապարակում վրանների առկայությունը և փողոցներում ոստիկանական բռնությունը տրամաբանորեն հակառակ բաներ են։

Իսկ դա վկայում է այն մասին, որ տեղի ունեցողը թատրոն է՝ դրան հավատալու համար անհրաժեշտ բռնության դոզայով։

Բռնության ենթարկվող ցուցարարները պետք է գիտակցեն, որ իրենց քաղաքական ղեկավարների համար իրենք ընդամենը ծախսվող ռեսուրս են նախապես պլանավորված այս խաղի մեջ։

Ցուցարարների առկա ուժերը խիստ անբավարար են Նիկոլին տապալելու համար։

Իսկ եթե, այդուհանդերձ, Նիկոլը հեռանա, ուրեմն՝ այդպես է պլանավորված»։