Փաշինյան-Հարությունյան հանդիպումը ցուցադրական բնույթ է ունեցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական երկու հանրապետություննների ղեկավարներն ու կառավարությունների որոշ անդամներ երեկ Երևանում են հանդիպել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, խաղաղության օրակարգի մասին մտքեր են փոխանակել: «Արցախցուց ավելի շատ որևէ մեկը, երևի թե, չգիտի խաղաղության գինը»,- Փաշինյանին ասել է Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթի արցախյան աղբյուրները փոխանցում են՝ երեկվա հանդիպումը ցուցադրական բնույթ է ունեցել լոկ՝ հասարակությանը ցույց տալու համար, թե երկու պետությունների քաղաքական իշխանությունները միմյանց հետ որևէ խնդիր ու հարց չունեն: «Քանի որ Հայաստանում այս օրերին ընդդիմությունը ցույցեր է իրականցնում, փողոցային պայքարի է դուրս եկել, վաղն էլ պատրաստվում է մեծամասշտաբ հանրահավք իրականացնել, ապա Փաշինյանի նախաձեռնած հանդիպումը իմաստ է ունեցել ցույց տալու, թե իբրև թե ամեն ինչ «օքեյ» է: Սա հայաստանյան ընդվզումները մեղմելու համար կազմակերպված հանդիպում էր ընդամենը»,- ասաց մեր զրուցակիցը: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00