Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ալիևը պաշտպանել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և հիշեցրել Ղարաբաղի մասին

1133
Ուրբաթ, 29 ապրիլի, 2022 թ., 22:12
Ալիևը պաշտպանել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և հիշեցրել Ղարաբաղի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն անընդունելի է համարում միջազգային իրավունքի սկզբունքների ընտրողականությունը։

Նրա խոսքով՝ Բաքուն բացահայտորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և «չի թաքնվում ծառի հետևում»։ «Այո՛, մենք չենք ժխտում, որ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ»,- հավելել է նա։

Ալիևն ասել է, որ միջազգային հանրությունը բացահայտորեն պաշտպանել է Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն Ադրբեջանի հետ կապված իրավիճակում հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի օգտին։