Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«ԱՄՆ-ը կարող է 250 միլիոն դոլարի զենք ուղարկել Ուկրաինա». Փսակի

1802
Ուրբաթ, 29 ապրիլի, 2022 թ., 09:36
«ԱՄՆ-ը կարող է 250 միլիոն դոլարի զենք ուղարկել Ուկրաինա». Փսակի

ԱՄՆ նախագահի վարչակազմը կարող է 250 միլիոն դոլարի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ Նա նշել է, որ այդ գումարը մնացել է 3,5 միլիարդ դոլարից, որը նախկինում հատկացրել էր Կոնգրեսը:

«Մենք կաշխատենք արագացնել օգնության փոխանցումն ուկրաինացիներին»,- ասել է Փսակին՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պետք է լուծի ֆինանսավորման հարցը, որպեսզի ուկրաինական կողմն ունենա անհրաժեշտ սպառազինություն: