Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն Վիեննայում

761
Հինգշաբթի, 28 ապրիլի, 2022 թ., 21:30
Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն Վիեննայում

Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա մայիսի 3-ին Վիեննայում։ Այս մասին հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ից։

«2022 թվականի մայիսի 3-ին Վիեննայում կկայանա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների՝ դեսպան Սերդար Քըլըչի և փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի երրորդ հանդիպումը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Երևանի և Անկարայի ներկայացուցիչներն իրենց առաջին հանդիպումն անցկացրել են հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում։