Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Վտանգը լուրջ է, իրական է». Լավրովը՝ միջուկային պատերազմի վտանգի մասին

653
Երեքշաբթի, 26 ապրիլի, 2022 թ., 00:48
«Վտանգը լուրջ է, իրական է». Լավրովը՝ միջուկային պատերազմի վտանգի մասին

«Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ զգալի են, այս վտանգը պետք չէ թերագնահատել, բայց կան շատերը, ովքեր պատրաստ են արհեստականորեն ուռճացնել այդ սպառնալիքը»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է, որ հունվարին «միջուկային հնգյակի» երկրները վերահաստատել են միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին սկզբունքը։

«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, մեր ելման կետը: Եվ ես իսկապես չէի ցանկանա, որ հիմա, երբ ռիսկերն իսկապես շատ ու շատ առարկայական են, ես իսկապես չէի ցանկանա, որ այդ ռիսկերը արհեստականորեն ուռճացվեին, և շատ ցանկացողներ կան. . Վտանգը լուրջ է, իրական է, այն չի կարելի թերագնահատել»,- ասաց նա Առաջին ալիքի եթերում։