Տարվա գործարք. Իլոն Մասքը գնել է Twitter-ը
![]() 44 միլիարդ դոլարով Ընկերությունը հայտարարել է, որ վերջնական համաձայնագիր է կնքել և Իլոն Մասքը սոցցանցը ձեռք կբերի մեկ բաժնետոմսի դիմաց 54,2 դոլար արժեքով, գործարքի արժեքը մոտավորապես 44 միլիարդ դոլար է: «Ազատ խոսքը գործուն ժողովրդավարության հիմքն է, իսկ Twitter-ը թվային քաղաքային հրապարակ է, որտեղ քննարկվում են մարդկության համար կենսական նշանակություն ունեցող հարցեր»,- ասել է Մասքը՝ հայտարարելով գործարքի մասին, գրում է BBC-ն։ Իլոն Մասքը մոլորակի ամենահարուստ մարդն է, Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 273,6 միլիարդ դոլար՝ հիմնականում նրա ղեկավարած Tesla-ում ունեցած բաժնետոմսերի շնորհիվ։ Մեկ այլ հայտնի ընկերություն, որը սերտորեն կապված է նրա անվան հետ, ավիատիեզերական SpaceX ընկերությունն է: Twitter-ը 2006 թվականին ստեղծել է Ջեք Դորսին և այն այսօրվա դրությամբ ունի ավելի քան 330 միլիոն ակտիվ օգտատեր: Այս գործարքով ավարտվում է Twitter-ի՝ որպես հանրային ընկերություն գործունեությունը: Twitter-ի բաժնետոմսերի գինը 6 տոկոսով աճել է այն բանից հետո, երբ պաշտոնապես հաղորդվել է ընկերության և Իլոն Մասքի համաձայնության մասին: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
