Գետն ընկած երեխայի կյանքը փրկել է ալավերդցի երիտասարդը
![]() Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ալավերդի քաղաքի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, որ իրենց է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան աղջիկը ընկել է Դեբեդ գետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորութայն վրա ծառի կոտրված ճյուղեր հավաքելիս Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը նկատել է, որ գետը երեխային բերել և դեմ է արել գետի մեջ եղած ծառերին: Ժիրայրը, վտանգելով իր կյանքը, մտել է գետը և երեխային դուրս բերել ափ, ապա իր ընկերոջ հետ ավտոմեքենայով երեխային տեղափոխել «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ էլ հրաշք են գործել տեղի բժիշկները: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան բնակվում է Ալավերդի քաղաքում: |

«Գազայում Իսրայելի հրետակոծության հետևանքով զոհվել է ավելի քան տասը մարդ». #AlJazeera
6816:24
Արմավիրի մարզի Արևիկ գյուղում առևանգել են դպրոցից տուն վերադարձող 15-ամյա աղջկան
142Երեկ, 21:18
Գյումրու հիվանդանոց է տեղափոխվել 10 տարեկան աղջկա մարմին
109Երեկ, 11:42
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
100Երեկ, 09:30
Հրդեհ՝ Կոտայքի մարզի խանութ սրահներից մեկում
10213.02.2026, 13:18
13-ամյա աշակերտին ծեծել են երեք համադասարանցիները․ մանկավարժական կազմը թաքցրել է. ՆԳՆ
18512.02.2026, 18:48
