Եվրոմիությունը «խելացի պատժամիջոցներ» է պատրաստում Ռուսաստանի դեմ
![]() Եվրոմիությունը «խելացի պատժամիջոցներ» է պատրաստում ռուսական նավթի ներկրման դեմ, The Times-ին ասել է Եվրոհանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։ Նրա խոսքով՝ միջոցառումները մշակվում են այնպես, որ նվազագույնի հասցվի տնտեսական վնասը եվրոպական երկրների համար։ «Մենք աշխատում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա: Քննարկվող հարցերի շարքում նավթային էմբարգոյի ձևերից մեկն է։ Պետք է այնպես անենք, որ պատժամիջոցները մեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա՝ միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով վնասն ինքներս մեզ համար»,- ասել է Դոմբրովսկիսը։ Նրա խոսքով՝ ռուսական նավթի ներկրման արգելքի մանրամասները դեռ համաձայնեցված չեն: Սակայն կարելի է խոսել դրանից աստիճանաբար հրաժարվելու կամ որոշակի գնային շեմը գերազանցող ներմուծման դեպքում բարձր մաքսատուրքեր սահմանելու մասին։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
