Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ճապոնիան 19 տարվա մեջ առաջին անգամ Կուրիլյան կղզիներն անվանել է «ապօրինի օկուպացված»

1407
Ուրբաթ, 22 ապրիլի, 2022 թ., 11:00
Ճապոնիան 19 տարվա մեջ առաջին անգամ Կուրիլյան կղզիներն անվանել է «ապօրինի օկուպացված»

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը «Դիվանագիտության կապույտ գրքում» 19 տարվա մեջ առաջին անգամ «հյուսիսային տարածքները» (այդպես է Տոկիոն անվանում Հարավային Կուրիլյան կղզիները) անվանել է «օկուպացված», հայտնում է NHK հեռուստաալիքը։

Ճապոնիայի ԱԳՆ-ը դատապարտել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը և նշել, որ այս ֆոնին դժվար է խոսել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարների մասին։ Գերատեսչության զեկույցում նշվում է, որ «հյուսիսային տարածքները Ճապոնիայի անբաժանելի մասն են, սակայն ներկայում անօրինական կերպով օկուպացված են Ռուսաստանի կողմից»։

Մոսկվան և Տոկիոն չեն կարողանում խաղաղության պայմանագիր ստորագրել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Հարավային Կուրիլյան կղզիների տարածքային վեճի պատճառով: Ճապոնիան Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայ կղզիների խումբը համարում է իր «հյուսիսային տարածքները»: Մոսկվան դա չի ընդունում: