Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալի» գրոհը

1235
Հինգշաբթի, 21 ապրիլի, 2022 թ., 11:49
Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալի» գրոհը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է չեղարկել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի գրոհը: «Արդյունաբերական գոտու առաջարկվող գրոհը նպատակահարմար չեմ համարում։ Հրամայում եմ չեղարկել։ Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք. մենք միշտ պետք է միշտ մտածենք, բայց այս դեպքում առավել ևս՝ մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը պահպանելու համար»,- ասել է Պուտինը՝ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ: Միևնույն ժամանակ, նա հրահանգել է արգելափակել արդյունաբերական գոտին այնպես, որ «անգամ ճանճը չկարողանա անցնել»:

Շոյգուն հայտնել է, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված է ավելի քան երկու հազար զինյալ։