Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Բայդենը կարգադրել է ևս 800 միլիոն դոլարի զենք ուղարկել Ուկրաինա

1464
Չորեքշաբթի, 20 ապրիլի, 2022 թ., 21:30
Բայդենը կարգադրել է ևս 800 միլիոն դոլարի զենք ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է հայտարարել Ուկրաինային լրացուցիչ 800 մլն դոլարի զենքի տրամադրման մասին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ ռազմական օգնության նոր փաթեթի բովանդակությունը նման է լինելու վերջին փաթեթին։

Ապրիլի 13-ին Բայդենը հայտարարեց, որ Վաշինգթոնը Կիևին կտրամադրի 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն, այդ թվում՝ 11 Մի-17 ուղղաթիռ, 200 զրահափոխադրիչ, 155 մմ տրամաչափի 18 հաուբից և 40,000 հրետանային արկ, ինչպես նաև 300 Switchblade հրթիռներ:, Javelin հակատանկային համակարգեր և «հազարավոր այլ հակատանկային համակարգեր»: