Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի Stormer ինքնագնացներ
![]() Մեծ Բրիտանիան պատրաստվում է Ուկրաինային փոխանցել Stormer ինքնագնաց զենիթահրթիռային զենքեր՝ հագեցած Starstreak զենիթահրթիռային համակարգերով, գրում է The Sun-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը մտադիր է այս շաբաթ հայտարարությամբ հանդես գալ խորհրդարանի առաջ։ Ըստ The Sun-ի՝ պաշտպանության նախարարությունը երկու շաբաթ առաջ Ուկրաինայի ներկայացուցիչներին ցուցադրել է Stormer ինքնագնացներ՝ Սոլսբերիի հարթավայրում գտնվող ուսումնական հրապարակում: Դրանք երկիր կարող են առաքվել առաջիկա օրերին C-17 Globemaster ռազմատրանսպորտային ինքնաթիռով։ Այս ինքնագնացները հագեցված են 16 լազերային կառավարվող զենիթային հրթիռներով։ Ուկրաինային 800 մլն դոլարի հավելյալ օգնության տրամադրման մասին, ներառյալ զենքը, հայտարարել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուկրաինացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո։ Այն ներառում է 11 Mi-17 ուղղաթիռ, 18 155 մմ հաուբից, 200 զրահափոխադրիչ, 300 Switchblade կամիկաձե անօդաչու թռչող սարք, 500 Javelin հակատանկային հրթիռ և այլն»: Կրեմլը, խոսելով Ուկրաինային զենք մատակարարելու մասին, հայտարարել է, որ դրանք չեն խանգարի Ռուսաստանին՝ հասնել ռազմական գործողության նպատակակետին։ Այնուամենայնիվ, Մոսկվան նոտա է հղել Կիևին զինող երկրներին։ ![]() |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18

