Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Զելենսկին Բայդենին խնդրել է Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր

1316
Շաբաթ, 16 ապրիլի, 2022 թ., 13:42
Զելենսկին Բայդենին խնդրել է Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Ռուսաստանը ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում, գրում է Washington Post-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին: Նշվում է, որ Զելենսկու խնդրանքը հնչել է Բայդենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Բայդենը որևէ պարտավորություն չի ստանձնել այս հարցում, սակայն ասել է, որ պատրաստ է Մոսկվայի վրա առավել մեծ ճնշում գործադրելու առաջարկներ ուսումնասիրել: