Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ը կարծում է, որ պատերազմը կարող է շարունակվել մինչև տարեվերջ

1336
Շաբաթ, 16 ապրիլի, 2022 թ., 10:42
ԱՄՆ-ը կարծում է, որ պատերազմը կարող է շարունակվել մինչև տարեվերջ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եվրոպացի դաշնակիցների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ պատերազմն Ուկրաինայում կարող է շարունակվել մինչև 2022 թվականի վերջը։ Այս մասին CNN-ին հայտնել են եվրոպացի երկու պաշտոնյաներ: Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները չեն տեսնում որևէ ազդակ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջնանպատակը փոխվել է, հայտնում է լրատվամիջոցը: