Մարադոնային բուժող բժիշկները կկանգնեն դատարանի առջև
![]() Արգենտինայի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային 2020 թվականին բուժող 8 բժիշկներ կկանգնեն դատարանի առաջ։ Այս մասին հայտնում է France24 հեռուստաալիքը։ Դատախազությունը կարծում է, որ նրանք սպանությունը կատարել են անզգուշությամբ։ Լեգենդար ֆուտբոլիստը մահացել է 2020 թվականի նոյեմբերին իր տանը։ Դրանից քիչ առաջ նա գլխուղեղի վիրահատության էր ենթարկվել։ Արգենտինացի ֆուտբոլային աստղը 60 տարեկան էր։ Դատախազության տվյալներով՝ բուժանձնակազմը, որը պետք է խնամեր Մարադոնային վիրահատությունից հետո ապաքինվելու ժամանակ, իրականում ֆուտբոլիստին թողել է բախտի քմահաճույքին ու թողել անօգնական վիճակում։ Դատախազությունը հիմնական մեղադրյալներ է համարում ֆուտբոլիստի ընտանեկան բժիշկ Լեոպոլդո Լուկեին և հոգեբույժ Ագուստին Կոսաչովին։ Գործով անցնում են ևս 6 մասնագետներ, այդ թվում՝ հոգեբան և բժշկական համակարգող։ Մեղադրող կողմը պնդում է, որ նրանք անփույթ են եղել, թեև գիտեին, որ դա կարող է Մարադոնայի համար կյանք արժենալ։ Գործով մեղադրյալներին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում։ Մարադոնայի մահվան պատճառը սրտի անբավարարությունից առաջացած թոքերի այտուցն է եղել։ Բժիշկներն ասում են, որ նա մահացել է գիշերը քնած ժամանակ։ Սակայն մահվան հանգամանքների հետաքննության ընթացքում անհամապատասխանություններ են հայտնաբերվել այս տվյալների և այլ բժիշկների ու վկաների ցուցմունքների միջև։ ![]() |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54

