Եգիպտոսը կօգնի Եվրոպային հրաժարվել ռուսական գազից
![]() Իտալական Eni-ն պայմանագիր է ստորագրել Եգիպտոսում գազի արդյունահանումն ավելացնելու և դեպի Եվրոպա հեղուկացված բնական գազի մատակարարումների ավելացման մասին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։ Նշվում է, որ այս քայլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Եվրոպան ակտիվացրել է գազի ներկրման այլընտրանքային աղբյուրներ գտնելու ջանքերը՝ ռուսական գազից իր կախվածությունը նվազեցնելու համար: Ընդ որում, դրանում կարող է օգնել ոչ միայն Եգիպտոսը։ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ավելի վաղ պայմանագիր էր կնքել Ալժիրից վառելիքի ներկրումը խթանելու մասին՝ փոխարինելու համար այն 29 միլիարդ խորանարդ մետրը, որը երկիրը ստանում է Ռուսաստանից: 2015 թվականին Eni-ն Եգիպտոսում հայտնաբերեց գերհսկա Զոհր գազի հանքավայրը։ Ընկերությունը պնդում է, որ համաձայնություն է ձեռք բերել Եգիպտոսի բնական գազի ընկերության (EGAS) հետ գազի արդյունահանման ծավալների ավելացման և՛ առկա, և՛ նոր հանքավայրերի հետախուզման ավելացման վերաբերյալ: Համաձայնագիրը կարող է հանգեցնել այս տարի 3 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված բնական գազի՝ Եվրոպա առաքուման: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
