Սառեցվել են Աբրամովիչի՝ 7 միլիարդ դոլարի ակտիվները
![]() Ջերսիի թագավորական դատարանը պաշտոնապես սառեցրել է Ռոման Աբրամովիչի հետ կապված 7 միլիարդ դոլարի ակտիվները: Ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում միլիարդատիրոջ հետ կապված գույքերում, հայտնում է РБК-Украина-ն։ Աբրամովիչը մի քանի հարուստ ռուսների թվում էր, ովքեր անցյալ ամիս հայտնվեցին բրիտանական և Եվրոմիության պատժամիջոցների տակ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով, և այդ ժամանակվանից կառավարություններն սկսել են բռնագրավել նրանց զբոսանավերն ու այլ շքեղ իրերը: Բրիտանական թագի ինքնակառավարման շրջանի արդարադատության դեպարտամենտը հայտարարություն է տարածել, որ երեքշաբթի օրը Ջերսիի ոստիկանությունը ներխուժել է Աբրամովիչի բիզնես գործունեության հետ կապված տարածքներ: «Թագավորական դատարանը նաև ապրիլի 12-ին պաշտոնական սառեցման որոշում է կայացրել այն ակտիվների նկատմամբ, որոնք, ենթադրաբար, գերազանցում են 7 միլիարդ ԱՄՆ դոլարը, որոնք կապված են պարոն Աբրամովիչի հետ և որոնք գտնվում են Ջերսիում կամ պատկանում են Ջերսիում գրանցված կազմակերպություններին», - ասվում է հայտարարության մեջ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
