Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի դուստրերի նկատմամբ

1297
Երեքշաբթի, 12 ապրիլի, 2022 թ., 10:00
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի դուստրերի նկատմամբ

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 397 քաղաքացու, 25 ընկերության և 2 բանկի դեմ, հայտնում է երկրի ԱԳՆ-ը։

Սահմանափակումների տակ գտնվող ռուսների թվում են Կատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան, որոնց լրատվամիջոցներն անվանում են նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրեր, ինչպես նաև ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կնոջ և դստեր դեմ։ Պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև Պետդումայի պատգամավորներ։

Սահմանափակումները ներառում են ակտիվների սառեցում: