Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ռուսական զորքերն է՛լ ավելի լայնածավալ գործողությունների կանցնեն Ուկրաինայի արևելքում». Զելենսկի

1292
Երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ., 15:06
«Ռուսական զորքերն է՛լ ավելի լայնածավալ գործողությունների կանցնեն Ուկրաինայի արևելքում». Զելենսկի

Հաջորդ շաբաթ ռուսական զորքերը կարող են է՛լ ավելի լայնածավալ գործողությունների անցնել Ուկրաինայի արևելքում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հերթական տեսաուղերձում։
«Նրանք կարող են ավելի շատ հրթիռներ, ռումբեր օգտագործել մեր դեմ, բայց մենք պատրաստ ենք այդ գործողություններին. պատասխան կտանք, էլ ավելի ակտիվ կլինենք Ուկրաինա զենք մատակարարելու հարցում, միջազգային ասպարեզում, ինչպես նաև՝ տեղեկատվական հարթակում»,- ասել է նա։

«Ռուսական զորքերը պատրաստվում են լայնածավալ գործողությունների Ուկրաինայի արևելքում». Զելենսկի