Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել Մարիուպոլում». Զելենսկի

1466
Երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ., 14:12
«Տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել Մարիուպոլում». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մարիուպոլում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Ինչպես հաղորդում է Униан-ը, այս մասին նա ասել է Հարավային Կորեայի խորհրդարանին ուղղված տեսաուղերձում: «Մարիուպոլն ավերված է։ Կան տասնյակ հազարավոր զոհեր։ Բայց, չնայած դրան, ռուսները չեն դադարեցնում հարձակողական գործողությունները։ Նրանք ցանկանում են Մարիուպոլը դարձնել ցուցադրաբար ավերված քաղաք»,- ասել է նա։