Ուկրաինան հունիսին կարող է ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ
![]() Ուկրաինան կարող է Եվրոմիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ 2022 թվականի հունիսին։ Սակայն որոշումը պետք է ընդունվի միաձայն, գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով ԵՄ պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասի՝ Postimees-ին տված հարցազրույցին։ «Հիմա մենք խոսում ենք ոչ թե ամիսների, այլ շաբաթների մասին: Կարծում եմ, որ դա (կարգավիճակի ձեռքբերումը) տեղի կունենա հունիսին»,- ասել է նա։ Դիվանագետի խոսքով՝ ԵՄ անդամ երկրները պետք է պարզեն՝ արդյոք Ուկրաինան համապատասխանում է Կոպենհագենյան չափանիշներին։ «Այժմ իմաստ չունի ենթադրել, թե ինչպիսին կլինի այս գնահատականը... Ես նաև չեմ կարող կանխատեսել, թե ինչ կասեն անդամ երկրներն այս հարցում: ԵՄ ընդլայնման հետ կապված ամեն ինչ պահանջում է միաձայնություն: Այս որոշումը հսկայական քայլ կլինի»,- հավելել է Մաասիկասը: Այս շաբաթ Եվրոհանձնաժողովն Ուկրաինային է հանձնել հարցաթերթիկ, որը թեկնածուի կարգավիճակ ստանալու ընթացակարգային քայլերից է։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է, որ այն կլրացվի մի քանի օրվա ընթացքում։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06
