Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Քլինթոնը հայտարարել է, որ առաջարկել է Ելցինին և Պուտինին Ռուսաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

1509
Շաբաթ, 09 ապրիլի, 2022 թ., 11:42
Քլինթոնը հայտարարել է, որ առաջարկել է Ելցինին և Պուտինին Ռուսաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ առաջարկել է Ռուսաստանի Դաշնությանը, մասնավորապես նախագահներ Բորիս Ելցինին և Վլադիմիր Պուտինին անդամակցել ՆԱՏՕ-ին:

«Այդ ողջ ընթացքում մենք բաց ենք պահել ՆԱՏՕ-ի դռները Ռուսաստանի համար, ես դա հստակ առաջարկել եմ Ելցինին, իսկ հետո նրա իրավահաջորդ Պուտինին»,- ասել է Քլինթոնը, հայտնում է The Atlantic-ը:

Բացի այդ, Քլինթոնը հերքել է քննարկումներն այն մասին, որ Վաշինգթոնը «անտեսել, անհարգալիք վերաբերմունք է ցուցաբերել և փորձել է մեկուսացնել Ռուսաստանին»:

2022թ. փետրվարին Պուտինը հիշել էր Բիլ Քլինթոնի հետ 2000թ. հանդիպումը: Նրա խոսքով, երբ ամերիկացի գործընկերոջը հարցրել էր՝ ինչպե՞ս կարձագանքի Վաշինգթոնը Ռուսաստանի՝ ՆԱՏՕ մտնելուն, Քլինթոնի արձագանքը եղել էր «շատ զուսպ»: