ՆԱՏՕ-ն կանխատեսում է Ռուսաստանի մեծ հարձակում Դոնբասում
![]() ՆԱՏՕ-ն մոտ ապագայում մեծ ճակատամարտ է ակնկալում Դոնբասի համար: Այս մասին հինգշաբթի՝ ապրիլի 7-ին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է Deutsche Welle-ն։ Սթոլթենբերգը վստահ է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հյուսիսային շրջաններից զորքերի դուրսբերումը նահանջ չէ, այլ ուժերի վերախմբավորում՝ հետագա տեղափոխմամբ դեպի արևելք։ «Մենք ակնկալում ենք մեծ ճակատամարտ Դոնբասում, ռուսական մեծ հարձակում։ Եվ դա է պատճառը, որ ՆԱՏՕ-ի երկրներն այսօր մատնանշեցին Ուկրաինային մեծ աջակցություն ցուցաբերելու հրատապությունը»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքով՝ պատերազմն ավարտելու ամենահեշտ ճանապարհը կլինի այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի զորքերը դուրս բերել Ուկրաինայից և լրջորեն մասնակցի բանակցություններին։ «Բայց մենք պետք է իրատես լինենք: Մենք նշաններ չենք տեսնում, որ նախագահ Պուտինը փոխել է Ուկրաինայի նկատմամբ վերահսկողության իր առաջնային նպատակը»,- հավելել է Սթոլթենբերգը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
