Գերմանական Henkel ընկերությունը կշարունակի աշխատանքը Ռուսաստանում
![]() Գերմանական Henkel ընկերությունը, որի ստորաբաժանումները արտադրում են կենցաղային քիմիա և վերանորոգման ապրանքներ, կշարունակի աշխատել Ռուսաստանում, բաժնետերերի ժողովում ասել է ընկերության խորհրդի նախագահ Սիմոնե Բագել-Տրան։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։ «Հասարակությունը երբեմն դա շատ քննադատաբար է ընդունում: Ուստի ինձ համար կարևոր է ընդգծել, որ մենք լիովին կատարում ենք սահմանված բոլոր պատժամիջոցները»,- ասել է Բագել-Տրան։ Նա հավելել է, որ ընկերության ղեկավարությունը վերահսկում է աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունները և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի հետագա քայլեր։ Մարտի սկզբին Henkel-ը հայտարարեց, որ դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում։ «Մենք լիովին կատարում ենք Ռուսաստանի և նրա կառավարության, ֆինանսական հատվածի դեմ ուղղված բոլոր պատժամիջոցները։ Բացի պատժամիջոցներից, մենք կսառեցնենք բոլոր ապագա ներդրումները Ռուսաստանում, օրինակ՝ տարածքների ընդլայնման համար»,- հայտնել են ընկերությունում։ Այն նաև դադարեցրել է գովազդը ռուսական պետական լրատվամիջոցներում և հովանավորչական գործունեությունը: Այնուամենայնիվ, ընկերությունը հայտարարել է, որ կշարունակի առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարել Ռուսաստան, ներառյալ՝ անձնական խնամքի միջոցները: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
