Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ հնարավոր է միայն կոնկրետ փաստաթղթի մշակումից հետո». Պեսկով

1138
Կիրակի, 03 ապրիլի, 2022 թ., 16:24
«Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ հնարավոր է միայն կոնկրետ փաստաթղթի մշակումից հետո». Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միայն այն դեպքում, երբ երկու երկրների միջև կոնկրետ գրավոր փաստաթուղթ մշակվի։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Россия-1 հեռուստաալիքի եթերում:

«Որպեսզի նախագահների հանդիպումը կայանա, անհրաժեշտ է, որ երկու պատվիրակությունների աշխատանքներում ձևավորվի փաստաթուղթ, ոչ թե գաղափարների, այլ հստակ գրավոր փաստաթուղթ։ Այդ ժամանակ կգա նման հանդիպման հերթը»,- ասել է Պեսկովը։