Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Z-ը և V-ն արգելվել են Լատվիայում

1574
Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 23:00
Z-ը և V-ն արգելվել են Լատվիայում

Հինգշաբթի օրը Լատվիայի խորհրդարանը հավանություն է տվել փոփոխություններին, որոնք արգելում են հանրային տարածքում Z և V խորհրդանիշների ցուցադրումը, ինչպես նաև խորհրդային զինվորների հուշարձաններին 200 մետրից ավելի մոտ միջոցառումներ անցկացնելը:

Նրանք արգելում են հանրային միջոցառումներում օգտագործել խորհրդանիշներ, որոնք արված են այնպիսի ոճով, որը նույնացվում է ռազմական ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հանցագործությունները արդարացնելու կամ փառաբանելու միտում չկա: