Գերմանիան և Ֆրանսիան հրաժարվում են ընդունել Պուտինի նախապայմանները
![]() Բեռլինը և Փարիզը պլան են պատրաստում Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման դեպքում, հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը։ Նրա խոսքով՝ երկրները չեն ընդունի պայմանագրերը ռուբլով դարձնելու պայմանները։ Իսկ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Ռոբերտ Հաբեկն ասել է, որ Բեռլինը թույլ չի տա իրեն շանտաժի ենթարկել այս հարցում։ «Մենք չենք համաձայնի գազի դիմաց վճարել այլ արժույթով,բացի նրանից, ինչ նշված է պայմանագրերում։ Եվրոյով կնքված պայմանագրերը պետք է վճարվեն եվրոյով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ֆրանսիացի նախարարը: Նա շեշտել է, որ դեռ չի ծանոթացել ՌԴ նախագահի նոր հրամանագրին՝ պայմանագրերը ռուբլով փոխանցելու մասին։ Նրա խոսքով՝ Գերմանիան պատրաստ է բոլոր սցենարներին, այդ թվում՝ Ռուսաստանից մատակարարումների դադարեցմանը, հայտնում է Reuters-ը։ Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամ երկրների» հետ գազի առևտրուրը ռուբլով իրականացնելու մասին։ Գազի վաճառքի նոր կանոնները ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
