#Stellantis-ը կդադարեցնի մեքենաների հավաքումը Կալուգայում
![]() Ավտոարտադրող Stellantis-ը հայտնել է, որ շուտով կդադարեցնի մեքենաների հավաքումը Կալուգայում գտնվող իր գործարանում՝ պահեստամասերի պակասի պատճառով: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր մենեջեր Կառլոս Տավարեսը, ում խոսքերը մեջբերում է ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը։ «Ռուսաստանի Կալուգա քաղաքում գտնվող Stellantis գործարանը ստիպված կփակվի բաղադրիչների պակասի պատճառով: Եվ դա աշխարհն ավելի լավը չի դարձնի: Մենք հետևում ենք օրենքի յուրաքանչյուր տառին, ամեն ինչ անում ենք պատժամիջոցները պահպանելու համար, բայց մեզ խաղաղություն է պետք։ Հուսով եմ, որ խաղաղությունը կվերադառնա, քանի որ մեր բիզնեսը ապահովում է բարգավաճում և հարստություն»,- ասել է Տավարեսը Թուրինում ընկերության գործարան կատարած այցի ժամանակ։ Ավելի վաղ՝ մարտի 11-ին, Stellantis կոնցեռնը, որը Mitsubishi Motors-ի հետ միասին պատկանում է Կալուգայի մարզում գտնվող PSMA Rus գործարանին, հայտարարեց Ռուսաստան ավտոմեքենաների և թեթև կոմերցիոն մեքենաների (LVC) ներմուծման և արտահանման դադարեցման մասին։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
