Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բրյուսելում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Ալիևի օգնականը

834
Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 14:36
Բրյուսելում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Ալիևի օգնականը

Եվրոմիությունը Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին, այս մասին տեղեկանում ենք երեկ՝ ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրությունից: Նշվում է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Բովանդակային քննարկումների ընթացքում, որը ներառում էր նաև Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի առանձին՝ երկկողմ զրույցը, քննարկվել են քաղաքական և անվտանգության իրավիճակի վերաբերյալ հարցեր: