Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

Մեծ Բրիտանիայի ԶՈՒ նախարարը Բաքվում կքննարկի «Հայաստանի ու Ադրբեջանի միջև չլուծված խնդիրները»

1162
Չորեքշաբթի, 30 մարտի, 2022 թ., 15:00
Մեծ Բրիտանիայի ԶՈՒ նախարարը Բաքվում կքննարկի «Հայաստանի ու Ադրբեջանի միջև չլուծված խնդիրները»

Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի նախարար Ջեյմս Հեփին մեկօրյա այցով Բաքվում է, հաղորդում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրությանը:

Այցի ընթացքում հանդիպումներ կանցկացվեն Ադրբեջանի պաշտպանության նախարարի և արտգործնախարարի հետ։

Քննարկման հիմնական թեմաները կլինեն համագործակցության ընդլայնման հնարավորությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև չլուծված խնդիրները և խաղաղ գործընթացի ընթացքը։