Շվեյցարիան հայտարարել է Ռուսաստանում «միլիոնավոր ֆրանկի» ժամացույցների բռնագրավման մասին
![]() ԱԴԾ-ի աշխատակիցները խուզարկություններ են կատարել շվեյցարական Audemars Piguet շքեղ ժամացույցներ արտադրող ընկերության ռուսական գրասենյակում և առգրավել են մի քանի միլիոն ֆրանկի ապրանքներ, հաղորդում է NZZ am Sonntag թերթը՝ վկայակոչելով Շվեյցարիայի ԱԳՆ-ի հուշագիրը՝ ուղղված երկրի արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամներին: Այս տեղեկությունը հաստատել են նաև երեք այլ աղբյուրներ։ Audemars Piguet-ի ժամացույցների բռնագրավման մասին հայտարարել է Շվեյցարիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամներից մեկը՝ Die Weltwoche ամսագրի հրատարակիչ Ռոջեր Քեփելը։ Ըստ նրա, առգրավումը տեղի է ունեցել մարտի 22-ին։ Ռուսական իշխանությունները բացատրել են իրենց գործողությունները՝ որպես մաքսային կանոնների խախտում, ասվում է Շվեյցարիայի ԱԳՆ-ի նոտայում, մինչդեռ գերատեսչությունը կարծում է, որ դա, «ամենայն հավանականությամբ, կամայական ռեպրեսիվ միջոց է՝ ի պատասխան պատժամիջոցների», նշում է NZZ am Sonntag-ը։ Audemars Piguet-ը շվեյցարական ձեռագործ շքեղ ժամացույցների արտադրող է: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Ժնևում, որտեղ աշխատում է 50 մարդ։ Audemars Piguet-ը երկու խանութ ունի Մոսկվայում, ընկերության կայքում նշվում է, որ դրանք ժամանակավորապես փակ են։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
