Կազանի լողի աշխարհի առաջնությունը չեղարկվել է. ռուս լողորդները հեռացվել են մրցաշարերից
![]() Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) որոշել է չեղարկել պատանեկան աշխարհի առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել Կազանում։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ FINA-ն չեղարկել էր Կազանում սինխրոն լողի և ջրացատկի համաշխարհային մրցույթի փուլերը, որոնք պետք է անցկացվեին ապրիլի 8-ից 10-ը։ Նաև մարտի 8-ին Սանկտ Պետերբուրգում չի անցկացվել ջրագնդակի համաշխարհային լիգայի հանդիպումը Ռուսաստանի և Հունաստանի տղամարդկանց հավաքականների միջև։ FINA-ն նաև հայտարարել է, որ Ռուսաստանում նախատեսված բոլոր միջոցառումները գտնվում են կազմակերպության սերտ վերահսկողության ներքո։ Միաժամանակ դիտարկվում են այլընտրանքային վայրեր FINA-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում մարզիկների ելույթների համար։ |

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
9512:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
152Երեկ, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
131Երեկ, 14:12
Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
17405.11.2026, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
56605.11.2026, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
52905.11.2026, 14:37
