Ռուսաստանի ԿԲ ղեկավարը ցանկացել է հրաժարական տալ, Պուտինը թույլ չի տվել. #Bloomberg
![]() Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան ցանկացել է լքել իր պաշտոնը պատերազմի սկսվելուց հետո, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ընդունել նրա հրաժարականը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մարդկանց։ Ըստ աղբյուրների՝ դա կդիտվեր որպես դավաճանություն: Այն, որ Նաբիուլինան ցանկանում էր հեռանալ արդեն փետրվարի 24-ին, ավելի վաղ հայտնել էր The Guardian-ի աղբյուրը: Նրա խոսքով, «դա ուղղակի հետևանքներ կունենա իր և իր ընտանիքի համար»։ Գործակալության տվյալներով՝ ՌԴ Կենտրոնական բանկի որոշ աշխատակիցներ իրենց վիճակն անհույս են համարում։ «Ինչ-որ պահի կրճատումների տեմպերն այնքան ինտենսիվ էին, որ ՏՏ բաժինը չուներ բավարար ձեռքեր հաշիվները փակելու համար»,- ասում են Bloomberg-ի զրուցակիցները: Միևնույն ժամանակ, այլ գերատեսչություններ բախվել են ռուսական բանկերի ռեզյումեների տարափի հետ, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, գրում է Meduza-ն։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
