Աշխատանքի միջազգային կազմակերպությունը դադարեցրել է Ռուսաստանի հետ համագործակցությունը
![]() Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) դադարեցրել է Ռուսաստանի հետ տեխնիկական համագործակցությունը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Համապատասխան բանաձևին աջակցել են 52 ընտրողներից 42-ը, ասվում է ԱՄԿ-ի կայքում տեղադրված փաստաթղթից։ Բանաձևի համաձայն՝ ԱՄԿ-ն ժամանակավորապես կդադարեցնի «տեխնիկական համագործակցությունը կամ օգնությունը Ռուսաստանի կազմակերպությանը, բացառությամբ հումանիտար օգնության, մինչև հրադադարի համաձայնեցումը և խաղաղ կարգավորումը կյանքի կոչելը»։ Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի (FNPR) փոխղեկավար Ալեքսանդր Շերշուկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ ԱՄԿ-ի նման որոշումը չի ազդի Ռուսաստանում աշխատողների իրավունքների վրա։ «Դուք պետք է հասկանաք, որ ԱՄԿ-ի այն կոնվենցիաները, որոնք վավերացրել է Ռուսաստանի Դաշնությունը, նրանք չեն դադարեցնում իրենց աշխատանքը, և մեր երկրում աշխատողների իրավունքներն այս տեսանկյունից պաշտպանված կլինեն նաև կոնվենցիաներով»,- ասել է Շերշուկովը: Նա նաև ասել է, որ համագործակցության դադարեցման պատճառով ԱՄԿ-ի և Ռուսաստանի միջև 2021-2024 թվականների համագործակցության ծրագիրը, որը ստորագրվել է 2020 թվականին, կարող է փոխվել։ Շերշուկովը հույս է հայտնել, որ ապագայում ԱՄԿ-ի հետ գործընկերությունը կվերականգնվի։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
