Ռուս առաջատար շախմատիստ Սերգեյ Կարյակինը պատժվել է Ուկրաինայում պատերազմին աջակցելու համար
![]() Ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինը վեց ամսով որակազրկվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի էթիկայի հանձնաժողովի կողմից: Խաղացողը դիմում էր գրել Պուտինին՝ լիակատար աջակցություն հայտնելով Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին։ «Սերգեյ Կարյակինը մեղավոր է ճանաչվել ՖԻԴԵ-ի էթիկայի կանոնագրքի հոդվածը խախտելու մեջ և պատժվել է վեցամսյա արգելքով՝ որպես խաղացող մասնակցելու ՖԻԴԵ-ի վարկանիշով շախմատի որևէ մրցման՝ սույն որոշման օրվանից՝ 2022 թվականի մարտի 21-ից», - հայտնում է ֆեդերացիայի կայքը։ Կարյակինը ծնվել է Սիմֆերոպոլում և մինչև 2009 թվականը եղել է Ուկրաինայի քաղաքացի։ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) նախկինում հեռացրել էր Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին իր ենթակայության տակ գտնվող մրցումներից՝ միաժամանակ թույլատրելով այդ երկրների շախմատիստներին մասնակցել անհատական մրցաշարերի։ ՖԻԴԵ-ն այժմ գլխավորում է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը։ Մարտի 15-ին նա հանդես եկավ ուկրաինական պատերազմի դեմ և դրանից հետո հայտարարեց «Սկոլկովոյի» ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։ Պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին հայտարարություններ արեցին նաև ռուս շատ առաջատար շախմատիստներ։ |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54
